18 08 2022

Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքեւից. առևտրական․ News.am

Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքեւից. առևտրական․ News.am

News.am-ըՍւորմալուու տեղի ունեցած աղետալի պայթյունի մասին խոսել է դեպքի ականատես առևտրական Սարգիս Սարգսյանի հետ։

«Սարգիս Սարգսյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որպես առեւտրական աշխատել է մոտ 9 տարի, աշխատել է խաղալիքների տաղավարում։

News.am-ի հետ զրույցում ցավով է հիշում զոհված գործընկերներին, ասում է՝ արդեն ընտանիք էին դարձել։

«Մեզ հարազատ վայր էր, մեկս մյուսին հասնող էինք, ընտանիք էինք»,- ասում է Սարգիսը։

Անդրադառնալով ողբերգական պայթյունին՝ նա վստահեցնում է, որ այդ եռահարկ շինությունը հրավառ նյութի հետեւանքով չէր կարող պայթել.

«Չեմ կարող ասել՝ սա սարքած էր, թե ինչ-որ մեկին սա պետք էր սարքել. էս շինությունը սայլուտից չէր կարող տենց բան աներ։ Ես 99 տոկոսով գիտեմ, որ վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը տակից է տեղի ունեցել։ Սա պլան է, ուզում են ժողովրդին տարհանեն իրենց տաղավարներից, որ այստեղ շենք լինի»»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ