18 08 2022

Իմ համեստ գնահատականով՝ մենք լավ ենք աշխատել․ ԱԻՆ խոսնակ



2022թ–ի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 27 կեղծ ահազանգ է ստացել, որոնց գերակշիռ մասը ստացվել է Երևանի քաղաքապետարանի, վերջին երկուսը` ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը` մեկնաբանելով վերջին օրերին ռումբերի առկայության մասին կեղծ ահազանգերի թվի ավելացման հանգամանքը։

«Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այդ մասով իրականացնում են աշխատանքներ։ Դիցուք` Գյումրիի դեպքում ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի տան վերաբերյալ ահազանգի մասով կան քաղաքացիներ, որոնց գտել են ոստիկանները։ Մեր իրավապահները, ՀՀ տարածքից նման ահազանգեր ստանալով, կարողանում են բացահայտումներ անել։ Իսկ էլեկտրոնային տարբերակով նամակներ ստանալու դեպքում, որը ենթադրաբար լինում է այլ երկրներից, կարծում եմ` այդտեղ որոշակի դժվարություններ կան` զուտ ժամանակային մասով»,– ասաց Կոստանյանը։

Հարցին, թե հրաժարականներ սպասվո՞ւմ են նախարարության շարքում, թե՝ ոչ, Կոստանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ իմ համեստ գնահատականով՝  մենք լավ ենք աշխատել»։

Կոստանյանը նշեց, որ այսօր երեկոյան եւս որոնողական աշխատանքները կդադարեցվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ