18 08 2022

Վերջին ժամերգությունը՝ Բերձորի եկեղեցում



Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ եւ արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նշել էր, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով հոգու փրկության, Տիրոջ փառաբանության եւ մարդու՝ դեպի Աստված գնացող երեւույթն է հաստատվում:

Իր խոսքում Սրբազանը կարեւորել է Աստծո պարգեւածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ