18 08 2022

Հայաստանում և Արցախում սգո 2-րդ օրն է

Հայաստանում և Արցախում սգո 2-րդ օրն է

Հայաստանում օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարված են սգո օրեր՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։

ԱԻն հրապարակած վերջին տվյալների համաձայն, պայթյունի, դրան հաջորդած հրդեhի ու փլուզման հետևանքով զոհվել է 16 մարդ։ Երկու մարդ համարվում է անհետ կորած՝ Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ