15 08 2022

ԱԻՆ-ի թվերից անհնար է գլուխ հանել

ԱԻՆ-ի թվերից անհնար է գլուխ հանել

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ուենցած աղետալի պայթյունից հետո ԱԻՆ-ը պարբերաբար թարմացնում է անհետ կորած կարող են համարվող քաղաքացիների ցանկը:

Վերջին տվյալների համաձայն, անհետ կորած է համարվում 17 քաղաքացի: ԱԻՆ-ի այս հաղորդագրությունից մեկ ժամ առաջ և՛ ԱԻՆ խոսնակը, և՛ հենց պաշտոնական կայքը հաղրոդագրություն են տարածում՝ նշելով անհետ կորած 19 քաղաքացու մասին: ԱԻՆ հաղորդագրությունում՝ անուն, ազգանուններով:

Թե ի՞նչ եղավ երկու քաղաքացու հետ, որևէ տեղ չի նշվում, որևէ հաղորդագրություն չի տարածվում՝ արդյո՞ք գտնվել են այդ երկու քաղաքացիները, թե ԱԻՆ-ի աշխատանքի անփութության կամ անճշտության հետևանք է:

Ավելին, 19 անհետ կորածի մասին պաշտոնական հաղորդագրությունն էլ հեռացվել է ԱԻՆ կայքից

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ