15 08 2022

Ունենք հաստատված 19 անհետ կորած քաղաքացու մասին ահազանգ. ԱԻ նախարարի խոսնակ



Այս պահի դրությամբ շարունակվում են հրդեհաշիջման և որոնողափրկարարական  աշխատանքները: «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանդյանը:

«Անհետ կորածների մասով ունենք տեղեկատվություն, ևս մեկ քաղաքացի ահազանգել է 911 ծառայություն, որ իր հարազատը չկա: Ենթադրվում է, որ ինքը ևս գտնվում է «Սուրմալու» տարածքի այս փլուզված հատվածում: Այս պահին ունենք հաստատված 19 անհետ կորած քաղաքացու մասին ահազանգ և հաստատված 6 զոհի մասին տեղեկատվություն: 

Ներկա պահին 158 հրշեջ փրկարար իրականացնում է հրդեհաշիջման որոնողափրկարարական աշխատանք, իրենց հետ համատեղ նաև աշխատում են Կարմիր խաչի մեր գործընկերները, ինչպես նաև ՈՄԱ-ից 7 հոգի»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ