12 08 2022

Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Օգոստոսի 12-ին, ժամը 16։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Nissan Pathfinder» (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1992 թ.) և «Volkswagen Touareg» (վարորդ՝ Ռ․ Ղ․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս շրջվել է և մոտ 5 մ գլորվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Կ. Ա․-ն և ուղևոր Ա․ Ա․-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները վարորդ Ռ. Ղ․-ին, ուղևորներ Ք․ Բ․-ին (ծնված 1980 թ.) և Է․ Դ․-ին (ծնված 2006 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքիի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Ա-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ռ. Ղ․-ինը, Ա. Ա․-ինը և Ք. Բ․-ինը՝ միջին ծանրության, իսկ Է. Դ․-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ