10 08 2022

Ինչպե՞ս են դիմավորում օդանավակայանում հաղթանակած վերադարձած շախմատիստներին



Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները համաշխարհային օլիմպիադայից վերադարձան արծաթե մեդալներով:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին երկրպագուներն ու լրագրողները։ Նրանց դիմավորելու է եկել նաև ՀՀ երրրոդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ