09 08 2022

Փաշինյանը պետական արարողակարգի ծառայության պետին ազատել է պաշտոնից

Փաշինյանը պետական արարողակարգի ծառայության պետին ազատել է պաշտոնից

Վարչապետ որոշամբ՝ Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին 2022 թվականի օգոստոսի 16-ից ազատել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից», - նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Լևոն Մինասյանն արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 25–ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ