09 08 2022

Փողը տվեցի, ասաց «սալամ». Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում ադրբեջանցի տաքսիստի է հանդիպել



Հայաստանում հայկական անձնագրով ադրբեջանցիներ կան: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը միջադեպ պատմեց.

«Երեկ ինձ հետ տեղի ունեցածը պարզապես հարվածեց՝ որպես քաղաքացի։ Տաքսիով գնում եմ տուն, հրապարակից Նալբանդյանով բարձրանում եմ, և վարորդը, որը հայկական անուն ունի, ասում է՝ Երևանում լիքը ադրբեջանցիներ կան պարսկական և այլ անձնագրերով ու ցույց է տալիս՝ ովքեր են։ Մեկ-երկու բաներ է ասում, իմ վստահությունը շահելու համար, և ինձ՝ որպես քաղաքական գործչի ու միջազգային իրավաբանի, հարցնում է, թե Արցախն ում է պատկանում՝ ըստ միջազգային իրավունքի»,- պատմեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասաց, որ երբ  մեքենայից իջել է, գումարտը տալիս վարորդն ասել է «սալամ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ