09 08 2022

Մեր երկրի ներսում ոչ ոք իրավունք չունի մեզանից փաստաթուղթ պահանջի. Արմինե Ադիբեկյան



Կարելի է գնալ Սասուն Միքայելյանի բնակարան հարցնել՝ եղբայր ո՞ւր ես: Սասուն Միքայելյանի հիմնական պայքարը, որ գնաց Նիկոլի մեջքին կանգնեց, ոչ թե ԵԿՄ նախագահությունն էր, այլ՝ «բենզակալոնկան», որ իր ձեռքից խլել էին, երբ ստացավ, հանգստացավ: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

«Օրը կգա ժամանակ կգա, երբ կստեղծվի համապատասխան հանձնաժողով հատ-հատ բոլորին այդ հարցը տրվելու է՝ որտեղ է եղել: Ամենքն իր պատիժը ստանալու է»,-ասաց Ադիբեկյանը:

Ադիբեկյանը անդրադարձավ Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուսական հսկիչ հենակետեր դնելուն, ասաց.

«Դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, երբ օտարերկրյա զինվորականը ձեզնից փաստաթուղթ է ուզում կամ ցանկանում է խուզարկել ձեր մեքենան, առաջին հերթին փաստաթուղթ դուք ուզեք, տեսեք՝ ով է նա և ինչ իրավունքով է ցանկանում ստուգել ձեր փաստաթղթերը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ