05 08 2022

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագր



Երևանի  կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագր:

Այգու ֆեյսբուքյան էջում նշված է, որ կենդանին ծնվել է Երևանում: Այս արու վագրը դեռ 1 տարեկան էլ չկա։

Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները՝ տեղափոխվել է այգի։

Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու այգու մյուս վագրի հարևանությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ