05 08 2022

Ինչո՞ւ ձեռք չեն բերվում ՀՕՊ միջոցներ, փոխարենը 700 մլն դրամից ավելի տրվում է ՊՊԾ-ին. Փորձագետ



Ես հռետորական հարցադրում եմ անում մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք դեռ կամուկացի մեջ են առ այն, որ գուցե Նիկոլը փորձում է ինչ-որ բան անել, բայց չի կարողանում: Հիմա հարց եմ տալիս ՝ 44-օրյա պատերազմից անցել է գրեթե երկու տարի, ինչո՞ւ մենք առ այսօր ձեռք չենք բերել հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որպեսզի կանխենք,  թույլ չտանք ադրբեջանական հարվածային անօդաչուների թռիչքը: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Հենց հիմա  մենք երկու լուսավոր, պայծառ հզոր տղա կորցրինք Արցախում, ու հենց հաջորդ իսկ օրը կառավարության որոշմամբ կապիտուլյանտական ռեժիմի պարագլուխը 700 միլիոնից ավելի դրամ հատկացրեց պետական պահպանության ծառայությանը, այսինքն` ինքն իրեն պաշտպանելուն: Կարելի՞ էր այդ միջոցներն ուղղել և ձեռք բերել գոնե մի քանի միավոր ժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց, որպեսզի հիմնական ենթակառուցվածքների հատվածում ունենանք փակ երկինք, և որպեսզի ադրբեջանական կողմը չկարողանա իր անօդաչուներն օգտագործել: Սա շատ պարզ հարցադրում է: Ինչո՞ւ ձեռք չեն բերում, ինչու են արհեստականորեն Ադրբեջանին ապահովում գերազանցությունն այն ոլորտում, որտեղ ուղղակի այն չի կարող լինել, եթե մենք գործուն քայլեր ձեռնարկենք», – ասաց ռազմական փորձագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ