05 08 2022

Ադրբեջանը փորձում է սպառնալիքով հող նախապատրաստել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման համար․ Աբրահամյան



«Ադրբեջանը պահանջ է դրել ամբողջական  ապառազմականացման , այսինքն՝  Ադբեջանը խնդիր ունի ստանալու Արցախը ՝ առանց դիմադրության, առանց դիմակայության ռեսուրս ունենալու, իսկ Հայաստանը գնում է այդ ճանապարհով։ Ըստ էության,  հրապարակային գործարք է առաջարկվում Ադրբեջանին» ,-այս մասին ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հրավիրված ասուլիսի ժաանակ։

«ՀՀ արտգործնախարարությունն է նույնիսկ  իր հայտարարությամբ հաստատում, որ ադրբեջանցիներն այդ երթուղու փոփոխությամբ փորձում են հասնել ռեժիմի փոփոխության։ Ի՞նչ է ենթադրում դա․ այս պահին Լաչինի միջանցքն ունի  կոնկրետ տարածություն, դա՝ ճանապարհի աջ ու ձախ հատվածի  2․5 կմ-անոց  հատվածն է ։ Այսինքն միջանցք ասվածը 5 կմ լայնությամբ  գոտի է, որտեղ նաև տեղակայված է ճանապարհը , որը նախատեսված է եղել անվտանգության նկատառումներից ելնելով։ Ադրբեջանն այս փուլում պահանջում է  խնդիրը լուծել այլ ճանապարհով, ասում է  նոր երթուղի է,  ճանապարհ է , այլևս միջանցք չէ․  այսինքն, եթե թույլատրվի իրագործել  նրանց այդ պահանջը կստացվի, որ ճանապարհից, պայմանականորեն,  5-10 մետր հեռավորության վրա կարող է լինել  ադրբեջանական անձնակազմ»,-ասում է բանախոսը։

Նրա խոսքով  Ադրբեջանը փորձում է սպառնալիքով հող նախապատրաստել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման համար։ 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ