05 08 2022

Սա այս իշխանության հերթական «դավաճան կասեին» բեմադրությունն էր, որի հետևանքով ցավոք երկու զոհ ունեցանք. Մեդիափորձագետ



Իմ կարծիքով հերթական բեմադրությունն էր և բեմադրության անունը մի անգամ Փաշինյանն արդեն ասել էր՝ «դավաճան կասեին»: Պայմանավորվածությունները, որոնց տակ կամ ստորագրել էր կամ պայմանավորվել Ալիևի հետ ի կատար ածելու համար համար, որպեսզի ՀՀ-ում հանրային կարծիքը շատ վատ չլինի իր հանդեպ, էլի հերթական բարդացումով արեցին:  Այս մասին մամուլի ասւոլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Մի քանի բան համընկավ՝ Փաշինյանը գնաց արձակուրդ, իբր այստեղ չէր, արձակուրդը համընկավ խաղաղապահների հրամանատարի արձակուրդի հետ: Չգիտես՝ ինչու հապշտապ Արցախից վերջին «պրիզիվի» ժողովրդին հանում են, բերում, թողնում են Երևանում: Ցավոք այս բեմադրությունից ունեցանք երկու զոհ: Հիմա Փաշինյանը կարող  կագնել և ասել այն բաները, որը նախքան սա դժվարությամբ կասեր»,-ասաց Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ