04 08 2022

Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մենք կավարտենք կանխիկի դարաշրջանը. Վահան Քերոբյան



Հայաստանն ավելի շատ պետք է սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոները, և մեր ընկերությունները պետք է կանխիկից հրաժարվելու քաղաքականություն որդեգրեն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այդպիսի քաղաքականություն կառավարությունը որդեգրել է, և բնականաբար կանխիկով աշխատող ընկերություններն իսկզբանե ոչ թափանցիկ են: Հիմա, երբ մենք խոսում ենք մրցունակության, արտադրողականության մասին, ապա թափանցիկ աշխատանքներն առաջնային նախապայմաններից են, որի շնորհիվ ընկերությունները կարող են ներգրավել լավ տաղանդավոր մարդկանց, աշխատել իրենց հետ, թափանցիկ գործելակերպ, թափանցիկ որոշումների կայացման համակարգ, կորպորատիվ կառավարման համակարգ:

Այս ճանապարհը բարդ է, բայց մենք պետք է անցնենք դրանով, որովհետև հակառակ դեպքում մենք էլի մնում ենք ցածր արտադրողական և վատ կառավարվող ընկերությունների բազմության մեջ»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ