01 08 2022

Երբ 2018-ին ճանապարհներ էինք փակում, չէինք պատկերացնում, որ էս վիճակը կլինի․ հարցում



Իշխանությունն  ընդդիմադիր սփյուռքահայերի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում՝ արգելելով նրանց մուտքը Հայաստան։  Օրերս արգելվել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Իսկ երեկ էլ Հոլանդիայի ՀՅԴ  երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց, հենց  Երևանի օդակայանից  արգելվել է՝  Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ  Մասիս Աբրահամյանի մուտքը: Ստացվում է, որ  սփյուռքահայ մեր հայրենակիցների  մուտքը Հայաստան իշխանությունն արգելում են զուտ այն պատճառով, որ նրանք  մտահոգ կերպով  բարձրաձայնում են հայրենիքի և  Հայ դատի խնդիրների մասին։  Մինչդեռ, սրան զուգահեռ, թուրքերը ազատ ելումուտ են անում  մեր երկրում, անգամ սադրիչ տեսանյութեր նկարահանում ու հրապարակում։

Yerevan.Today-ի նկարահանող խումբը հարցախույզի միջոցով փորձել է քաղաքացիների դիրքորոշմանը տեղեկանալ՝ իշխանության այս գործողությունների վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ