25 07 2022

Շարունակելու եմ իմ պայքարը՝ մինչև հաղթական ավարտ․ Ավետիք Չալաբյանի ուղերձը



Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից  ուղերձ է հղել, որն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց նրա կինը` Անահիտ Ադամյանը։

«Արդեն 2 ու կես ամիս է, ինչ  գտնվում եմ՝  մեր երկրում  իշխող ապազգային  վարաչկարգի պատանդի վիճակում։  Եթե այս ամենի սկզբում կասկածներ կարող էին լինել կատարողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում՝  իմ և ընտանիքիս հետ տեղի ունեցող հաշվեհարդարը։ Բերենք օրինակներ․ պլանավորված սադրանք ՝ ապօրինի ձայնագրությամբ, մոնտաժով և իշխանամետ կաքում այն շրջանառելով, փորձելով հասարակության աչքերում ինձ վարկաբեկել , հապշտապ խախտումներով ընդունված օրենքի փոփոխություններ՝ քրեական գործ սարքելու համար, հարցաքննության իմիտացիա, որի նպատակն ինձ անազատության մեջ պահելն էր և ակնհայտորեն կեղծ մեղադրանքի առաջադրումը, օրենքի ակնհայտ խախտումներով կալանքի երկարացումը»,-նշված է Չալաբյանի ուղերձում։

Ուղերձում Ավետիք Չալաբյանը նաև մասնավորեցնում է, որ բիրտ բռնաճնշումներ կան իր  եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։

« Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո»,- ասում է  Չալաբյանն իր ուղերձում։

Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը կարող է կանգնեցնել հասարակության միասնական պայքարը սեփական իրավունքների համար։

«Եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»,- ուղերձը եզրափակում է Ավետիք Չալաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ