Շուտով կներդնենք միասնական տոմսային համակարգի պիլոտային ծրագիր՝ մեկ-երկու երթուղում և դրա արդյունքներով կհասկանանք, թե ինչ վճարման միջոցներ են պետք ներառել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը.
«Կունենանք նաև կենտրոնական վերահսկողական կենտրոն, որն արդեն օնլայն և օֆլայն ռեժիմով վերահսկողություն կիրականացնի բոլոր տնտեսվարողների և երթուղիների վարորդների նկատմամբ»:
Ինչ վերաբերում է խնդրին, որ՝ շարժակազմի պակասով պայմանավորված ավտոբուսները ստիպված են լինում երթևեկել գերծանրաբեռնված վիճակում, Հայկ Սարգսյանը նշեց. «Վերջերս մի տեսանյութ հայտնվեց, որ դռները բաց էին, 90-ականները հիշեցի, որ քաղաքացիները կախված գնում էին: Իրականում վարորդը խիստ նկատողություն է ստացել, նման դեպքեր չպետք է լինեն, Աստված չանի մի ուղևորի մի բան լինի, մենք բոլորս ենք պատասխանատվություն կրում»:
Քաղաքապետարանի պաշտոնյան նշում է նաև, որ ամեն դեպքում վարորդները նման վիճակում երթևեկելու իրավունք չունեն, բայց այլ տարբերակ էլ չունեն.
«Դա գալիս է քաղաքացիներից էլ, մարդիկ իրար սեղմվելով նստում են, վարորդն ինչ անի, չքշի՞, այսինքն վեճի մեջ է մտնելու քաղաքացիների հետ: Հիմա հարցնում եք՝ իրավուքն ո՞ւնի, չէ իրավունք չունի վարորդը, բայց ինչ անի, անջատի, իջնի՞, վարորդին չգիտեմ ինչ կանեն»:
Ամեն դեպքում, չնայած քաղաքապետարանի պաշտոնյան պնդում է, որ որոշակի քայլեր անում են, բայց առաջիկայում տարնսպորտի հետ կապված խնդիրները չեն լուծվի.
«Այս պահին չունենք այն շարժակազմը, որ պետք է համալրենք, ունենք այն, ինչ ունենք այս պահին: Շատ բանի ենք ստպասել, ստիպված պետք է սպասենք մինչև նոր շարժակազմը լինի Հայաստանում»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը