04 07 2022

Սահմանադրական արդարդատությունը ճգնաժամի մեջ է, դա ավելի է խորանալու Սեդա Սաֆարյանի առաջադրմամբ. Վարդևանյան



Մինչ Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի առաջադրումը, ինձ համար Սահմանադրական դատարանի հետ կապված լրջագույն խնդիրներ առաջացել էին, երբ ես տեսա, որ ՍԴ-ն ծանր վիրավորանքի այդ խայտառակ հոդվածը ՔՕ-ի փաստացի ճանաչեց սահմանադրական: Այս մասին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Դրանից հետո ինձ համար ՍԴ-ն ընկալելը լուրջ խնդիր է առաջացրել, որովհետև ես չեմ ճանաչել այդպիսի ՍԴ: Սա մի նոր ջրբաժան եղավ ՍԴ-ի սահմանդրության միջև: Սահմանադրական արդարդատությունը լրջագույն ճգնաժամի մեջ է, դա ավելի է խորանալու Սեդա Սաֆարյանի առաջադրմամբ: Նա սահմանադրական արդարադատության ոլորտում մասնագիտացված չէ...»,-ասաց Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ