30 06 2022

Փաշինյանի շարասյունն անցնելուց 20 րոպե առաջ արգելում են փողոցը հատելը․ Hraparak.am

Փաշինյանի շարասյունն անցնելուց 20 րոպե առաջ արգելում են փողոցը հատելը․ Hraparak.am

Hraparak.am-ը  գրում է․

«Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մահվանից հետո, վարչապետն ուժեղացրել է անվտանգային համակարգը՝ հատկապես իր տեղաշարժման ժամանակ։ Երեկ, հունիսի 29-ին, Պարոնյան-Պռոշյան փողոցների հետիոտնային անցումներից յուրաքանչյուրի մոտ կանգնած էին 4-ական ոստիկան՝ 2-ը հատուկ նշանակության գումարտակից և 2-ը՝ պարեկային ծառայության աշխատակից։ Շուրջ 20 րոպե քաղաքացիներին թույլ չէին տալիս օգտվել անցումներից, որը դժգոհության պատճառ էր դարձել։ Ոստիկանները քաղաքացիներին ասում էին՝ սա ձեր իսկ անվտանգության համար է արվում։ Այսինքն՝ կարող է Փաշինյանի շարասյունը ձեզ գցի մեքենայի տակ, սպանի ու դեռ ոչ մեկն էլ չպատժվի։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ևս պետք է հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները, կարմիր լույսի տակ սպասեն, արագություն պահպանեն։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը սկսեց երթևեկել մեծ արագությամբ, որպեսզի հնարավոր «տերակտներից» խուսափի։ Եւ ապրիլի 26-ին տեղի ունեցավ ողբերգություն՝ Փաշինյանի շարասյան առջեւից գնացող ավտոմեքենան Պռոշյան փողոցի վրա վրաերթի ենթարկեց հղի կնոջ՝ 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը տեղում մահացավ: Նա 8 ամսվա հղի էր, սպասում էր իր առաջնեկին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ