30 06 2022

Թող հիմա թուրք Նիկոլին կառավարության նիստին հարց տան՝ ճիշտ ե՞ն իրենք վարվում․ զոհվածի հայր



«Հենց հիմա, որ կառավարության նիստին մասնակցում են թուրքերով , լա՞վ են զգում, որ այսքան ծնողներով կանգնած ենք , թող հիմա թուրք վարչապետին, թուրք Նիկոլին  կառավարության նիստին հարց տան  ճիշտ ե՞ն իրենք վարվում այս հարցի շուրջ ։ Սրանք սրբություն չունեն, թող իրենց երեխաներն էլ իմանան, որ իրենց հայրերը թուրք են»,-այս մասին ասաց զոհվածի հայրը։ ։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ Քննչական կոմիտեում 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված քրեական գործը փոխանցել ԱԱԾ-ին։ Ծնողները պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299-րդ հոդվածով, և որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ