30 06 2022

Նիկոլն ամեն ասուլիսից հետո նենց ա խառնում ամեն ինչն իրար․ զոհվածի հայր



Շուշիում նոյեմբերի 7-ի մարտերում զոհված Ավդիխանյան Գևորգի հայրն իր խոսոքում ընդգծեց, որ հատուկ է նշում նոյեմբերի 7-ը, քանի որ, եթե հրադադարը լիներ իր տղան իր կողքը կլիներ։ «Մենք եկել ենք մի հարցով, որպեսզի այս հարցը գնա ԱԱԾ։ Մեր նահատակված  երեխաների հետ կապված այս  գործը երբեք չի մարելու, թույլ չենք տա  թափված արյունը ջուր  դառնա»,-ասաց զոհվածի հայրը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ Քննչական կոմիտեում 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված քրեական գործը փոխանցել ԱԱԾ-ին։ Ծնողները պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299-րդ հոդվածով, և որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ