29 06 2022

Չկանխելու դեպքում, նման մի ադրբեջանական անցակետ էլ կլինի Հայաստան-Արցախ ճանապարհին, իսկ դա լինելու է Արցախի վերջը․ Աբրահամյան



«Ադրբեջանը շատ է խոսում այն մասին, որ եթե Սյունիքով միջանցք չտարամդրվի, ապա անցակետ կտեղադրի՝ Հայաստանը Արցախին կապող միջանցքի հատվածում։ Քանի որ հիմա Ադրբեջանն այդ այլընտրանքային ճանապարհն է կառուցում որևէ մեկս երաշխիք չունենք, որ այդ ճանապարհը բացվելուց հետո, հանկարծ այնտեղ չի հայտնվի ադրբեջանական անցակետ և ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ երթևեկող քաղաքացիները ստիպված չեն լինի անցնել ադրբեջանական  մաքսային կետով։ Հրապարակին Ադրբեջանը մի քանի անգամ սպառնացել է, որ եթե միջանցք չտրամադրվի, ապա այդ ճանապարհին անցակետ կդնի։ Ուզում եմ նաև այս վտանգի մասին խոսել, որ չստացվի մի օր էլ արթնանանք, ուզենանք Արցախ գնալ ու հանկարծ պարզենք ադրբեջանական պոստով պետք է անցնենք ։ Չկանխելու դեպքում, Ասված չանի, նման մի ադրբեջանական անցակետ էլ կլինի Հայաստան-Արցախ ճանապարհին, իսկ դա լինելու է, բառի բուն իմաստով, Արցախի վերջը»,-«Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկման ընթացքում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ