29 06 2022

ՌԴ-ն Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ. Известия-ի աղբյուր

ՌԴ-ն  Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ.  Известия-ի աղբյուր

ՌԴ-ն Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կիլոմետրանոց փոքր հատվածը։ Այս մասին ռուսական Известия-ին հայտնել է իրազեկված բարձրաստիճան աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ ռուսական «Ավտոդոր»-ը կօգնի ավարտել երթուղու համաձայնեցումը, իսկ ձգձգումը պայմանավորված է տեղանքի լեռնային ռելիեֆով։ Երթուղու մնացած 40 կմ հատվածում կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհներ։

Աղբյուրը նշել է, որ Երևանն արագացրել է նախագծի հաստատումն այն բանից հետո, երբ Բաքուն սկսել է մտածել երթուղի ոչ թե Հայաստանով, այլ Իրանով կառուցելու մասին:

Ըստ բարձրաստիճան աղբյուրի՝ չնայած «երկու կողմերի բավական կոշտ քաղաքական հայտարարություններին, Բաքվի և Երևանի միջև Մոսկվայի միջնորդությամբ կառուցողական երկխոսություն է սկսել տրանսպորտային միջանցքի շուրջ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններն ընթանում են երեք երկրների փոխվարչապետների (գումարած Ռուսաստանի) մակարդակով, նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 3-ին։

«Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետի երկայնքով։ Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջևանը հայկական տարածքով կապում էին Զանգելանի (Կովսական) շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ երկայնքով, մնացել է միայն Նախիջևանի շրջանի և Հայաստանի սահմանին մի հատված»,- պատմել է աղբյուրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ