28 06 2022

«Վերադարձրեք մեր տղաներին». բողոքի ցույց Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց. Aravot.am

«Վերադարձրեք մեր տղաներին». բողոքի ցույց Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց. Aravot.am

Aravot.am-ը գրում է․

«Այսօր վաղ առավոտից Խծաբերդում գերեվարվածների հարազատները բողոքի ցույց են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։ «Վերադարձրեք տղաներին», «Ո՞ւր էիք ռուս խաղաղապահներ» վերտառությամբ ցուցապաստառներով նրանք ռուսական կողմից են պահանջում վերադարձնել գերիներին։ Ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուս խաղաղապահների քթի տակից, հետևաբար և ռուսական կողմն է պարտավոր անհապաղ ազատ արձակել տալ գերիներին»:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանն ինքն էր ասուլիսիս ժամանակ հայտարարել, որ Խծաբերդի գերիները գերեվարվել են ՌԴ պատասխանատվության գոտում գտնվող տարածքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ