24 06 2022

Բերձորի ճանապարհը հանձնելուց հետո գազ, էլեկտրաէներգիա, կապ մնալու է Ադրբեջանի տիրապետության տակ․ Սաղաթելյան



Մենք Արցախում մեր բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնել ենք Բերձորի (Լաչինի) խնդիրը։ Հայտնի է, որ նոյեբերի 9-ի աղետալի փաստաթղթով կա այլընտրանքային ճանապարհի հարց՝ Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մասին է խոսքը։ Այս օրերին արդեն Ադրբեջանը շատ արագ տեմպերով այս պահին իր տիրապետության  տակ գտնվող հատվածում այդ ճանապարհի շինարարութունն է իրականացնում։ Այս մասին «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Բերձորի ճանապարհահտվածի հանձնումը խորը մտահոգություններ է առաջ քաշում։

«Այդ ճանապարհի գործարկման դեպքում ի՞նչ է լինելու հայկական գյուղերի ճակատագիրը։
Այդ ճանապարհի գործարկման դեպքում մեր կոմունիկացիաները՝ գազ, էլեկտրաէներգիա, կապ մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ, որը բերելու է նոր խնդրներ։ Կան անվտանգության հարցեր։ Այս չարիքը թշնամու զորքերը նորից մոտեցնում է ՀՀ սահմանին, մենք Տեղ գյուղի հատվածում ունենալու ենք նոր սահման, սրանք լուրջ աղետալի խնդիրներ են, որ լինելու են շարժման օրակարգում»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ