23 06 2022

Պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ կլինեն

Պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ կլինեն

2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ–ում պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:
ՀՀ ՊՆ առաջարկած որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
 
Դրա համաձայն` վարժական հավաքներին կմասնակցեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
 
Վարժանքների ապահովման նպատակով ՀՀ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 134 միավոր տրանսպորտային միջոցներ։
Որոշումը գործադրի նիստում ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։
 
Կառավարության պաշտնական կայքում հրապարակված նախագծում, սակայն, ասված է, որ դրա ընդունմն անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ