22 06 2022

Ամերիաբանկը՝ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի Platinium հովանավոր



Այսօր՝ հունիսի 22-ին տեղի ունեցավ Orion Summit 2022 տենոլոգիական գագաթնաժողովի բացման արարողությունը:

Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում՝ Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ Ամերիաբանկը, որպես Պլատինում հովանավոր միանում է Orion Summit 2022-ին՝ համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար:

Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ կան ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց արտակարգ աճը և հաջողությունները համաշխարհային շուկայում: «Ներկայացնելու ենք նաև «Կոնսոլիդացնենք հայկական ստատափ էկոհամակարգը», որը կաջակցի Հայաստանի էկոնոմիկայի արագ զարգացմանը և համաշխարհային շուկա տանելու համար: Հաջորդ թեման, որը մենք ուրախությամբ ներկայացնում ենք, սկիզբն է մի շատ կարեւոր շարժման՝ կոչվում է «Թվային Ջուղա»: Սա նշանակում է, որ մենք վերականգնում ենք մեր մեծ ուժը, որն ունեցել ենք 200-300 տարի առաջ՝ Ամստերդամից մինչեւ Մանիլա: Այս բոլոր միջոցառումները դեռ սկիզբն են: Մենք շարունակելու ենք համաշխարհային համագործակցություններ ստեղծել տարբեր երկրների ճանաչում ունեցող ընկերությունների հետ»:

Ամերիաբանկի իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ իրենք հանդիսանում ենք միջոցառման պլատինում հովանավորը, քանի որ շատ են կարևորում թվայնացման զարգացումը Հայաստանի Հանրապետությունում և բիզնեսներում. «Ամերիաբանկը միշտ եղել է նորարար տարբեր բնագավառներում և կարևորել է տարբեր նորարարական ծրագրերի իրականացումը: Այդ տեսանկյունից մենք արդեն մի քանի տարի է ինչ զարգացնում ենք տարբեր էկո համակարգեր, որոնք նպատակաուղղված են ինչպես բիզնեսի կյանքի հեշտացմանը, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, որ կարողանանք այնպես անել, որ այդ էկո հարթակների միջև հանդիպեն պահանջարկն ու առաջարկը»:

Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանն էլ ասաց, որ ծրագրի խնդիրն է թվայնացման միջոցով ժամանակակից պահանջներին համապատասխան հետ բերել մեր նախկին դիրքերն IT ոլորտում՝ ներգրավելով արվեստը, երաժշտությունը:

Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Այսօր Ամերիաբանկը թվային տրանսֆորմացիայի ուղղության վրա է, և մենք տեսնում ենք մեր աճը էկոհամակարգի մոտեցման ներքո և մասնակցելով նման միջոցառումներին ու լինելով հիմնական հովանավորը՝ կարևորում ենք հենց էկոհամակարգային մոտեցումը: Եթե մենք կարող ենք ձևավորել թվային հարթակներ, որոնք ներառում են թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական սերվիզներ, դա հենց դառնում է էկոհամակարգ: Այսինքն մենք էլ չենք տեսնում ուղղակի բանկային ուղղություն, արդեն բանկը դառնում է մի քանի ուղղություններով էկոհամակարգեր:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական-տեխնոլոգիական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը: Ամերիաբանկը ներկայանում է էկոհամակարգերի և թվային լուծումների փաթեթով: Այն հանրավորություն է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ուղություններով ստանալ ոչ միայն հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում, այլև հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին անցնել Ամերիա էկոհամակարգերի առցանց միջավայրում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ