20 06 2022

Քաղաքացիները երթով գնում են դեպի ՔՊ գրասենյակ, ԱԱԾ, ոստիկանություն



Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է երթ դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր։

Հավաքի վերաբերյալ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.

«Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք: Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ