20 06 2022

Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի․ Անդրանիկ Թևանյան

Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Երբ Ալիևը հայհոյում ու նվաստացնում է Նիկոլ Փաշինյանին ու սպառնում գրավել Սյունիքը, Սևանը և Երևանը, ոչ մի պատասխան չի հնչում։
Մամուլից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզում ՔՊ֊ական պաշտոնյաների հարազատները ավտոմատով մարդ են սպանել ու վիրավորել` Նիկոլին բան ասելու համար։
Փաստորեն, տնաբույծ թրքաբոլշևիկների համար Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի։
Ընդդիմությանը քննադատում են Նիկոլին չգյուլլելու համար։ Այդ քննադատները ժամեր առաջ լրացուցիչ հիմնավորում ստացան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ