15 06 2022

Մայր Աթոռի «պատերի ներսում» ոչ մի բարերարի սրբապատկեր չկա և չի եղել․ հայտարարություն

Մայր Աթոռի «պատերի ներսում» ոչ մի բարերարի սրբապատկեր չկա և չի եղել․ հայտարարություն

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է  լրատվամիջոցներից մեկի նյութին՝ արձագանքելով․

«   Հերքում

 «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հատուցում. կոռուպցիա-2» ֆիլմի դրվագներից մեկը, որտեղ հերոսն իր նկարը պատկերել է խաչված Հիսուսի փոխարեն, ակտիվորեն քննարկվեց և քննադատվեց համացանցում: Հեռուստաընկերությունը հանդես եկավ պարզաբանմամբ, թե ֆիլմի հեղինակները նպատակ չեն ունեցել ծաղրել Հայ Առաքելական Եկեղեցուն ու քրիստոնեական հավատքը, այլ ծաղրել այդ հավատքը ծաղրողներին, հավատքի քողի տակ իրենց «սրբադասող» սրբապիղծներին: «Հրապարակ օրաթերթն» էլ օրեր առաջ Նաիրա Վանյանի հոդվածում անդրադարձավ խնդրին՝ հիշելով մերօրյա «օրինակները»։ Մասնավորաբար նշելով «Կարեն Կարապետյանի» անունը, ով իր ներդրումն է ունեցել Մայր Աթոռի վերականգնման գործում և իբր «իր «սրբապատկերը» թողել է Մայր Աթոռի պատերի ներսում»:

Չգիտենք, թե ում և ինչ սրբապատկերի մասին է խոսում հոդվածագիրը, սակայն ցանկանում ենք ընդգծել, որ Մայր Աթոռի «պատերի ներսում» ոչ մի բարերարի սրբապատկեր չկա և չի եղել։ Մայր Աթոռի զանազան կառույցներում տեղադրված են ազգային բարերարների պատկերները առ ի հարգանս նրանց ներդրումի ի նպաստ տվյալ կառույցների շինության կամ վերակառուցման»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ