Ես ամեն գնով խաղաղության դարաշրջան բացելու և առաջ շարժվելու օրակարգի հետ որևէ ձևով համաձայն չեմ։ Այս մասին «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
«Սա հայրենասիրության մրցավազք չէ՝ ով է ավելի հայրենասեր, և ով ավելի հայրենասեր չէ, ոչ էլ պոպուլիզմի մրցավազք է, շատ հստակ սառը դատողականություն, հուզականություններից զերծ գործընթաց պետք է լինի, պարզ պատճառով, որովհետև 44-օրյա պատերազմից հետո մենք իսկապես հայտնվել ենք ծանր իրավիճակում»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը