Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շատերը զայրացել են առողջապահության նախարարուհի կոչվածի բարբաջանքից, ոստիկանության վայրագությունների մասին։ Նա, որպես առողջապահության նախարար, ոչ թե ցավ է ապրում մարդկանց ծանր վնասվածքներ ստանալուց,խեղվելուց, այլ, ինչպես իր կուռքի, նրա հոգին նույնպես փառավորվում է նման տեսարաններից։ Որքան ինձ հայտնի է , այդ երևույթը նույնիսկ բժշկական կրթություն չունի (եթե իհարկե ունի որևէ կրթություն), չնայած այսօրվա Հայաստանում դա բնավ էական չէ,հիշենք նախորդ նախարար՝ պացիենտ մահին։Այս նախարարուհին ոչ թե տվել է Հիպոկրատի երդում, այլ նիկոլական երդում և ամենայն հավանականությամբ, շուտով Բժշկական Համալսարանում, նախարարուհու հրամանով կփոխվի երդման տեքստը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը