05 06 2022

Զրպարտիչ Ալեն Սիմոնյանն ասում է, որ բանակցային պրոցեսում նման հայտարարություն չի կարելի անել․ փաստաբան

Զրպարտիչ Ալեն Սիմոնյանն ասում է, որ բանակցային պրոցեսում նման հայտարարություն չի կարելի անել․ փաստաբան

Զրպարտիչ (ինչը շուտով կապացուցենք դատարանում) Ալեն Սիմոնյանն ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքը կարող է հայտարարել, որ Արցախը չի լինելու ադրբեջանի կազմում, ասում է, որ բանակցային պրոցեսում նման հայտարարություն չի կարելի անել, քանի որ դա կվնասի բանակցային պրոցեսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Բա մենք, որ ասում ենք շեֆիդ` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը վնասեց բանակցային պրոցեսին ու ըստ ամենայնի ադրբեջանին տվեց լեգիտիմ առիթ հարձակվելու (casus belli), ինչու՞ եք ձեզ գցում պեչենու բաղերը»,- գրել է Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ