02 06 2022

Հասնելու ենք նրան, որ Արցախի դրոշը տեղադրվի միջազգային կառույցների շենքերի դիմաց ու այլ մայրաքաղաքներում․ Իշխան Սաղաթելյան

Հասնելու ենք նրան, որ Արցախի դրոշը տեղադրվի միջազգային կառույցների շենքերի դիմաց ու այլ մայրաքաղաքներում․ Իշխան Սաղաթելյան

«1992թ. հունիսի 2-ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատել է հայկական երկրորդ պետության պետական դրոշը։

30 տարի շարունակ մեր ժողովրդի ամենաարժանավոր զավակները պայքարել են Արցախի դրոշն ամեն տեղ բարձ պահելու համար։ Այսօր էլ դուք եք այդ պայքարի առաջնագծում, սիրելի հայրենակիցներ։

Ապրիլի 5-ից ԱՀ դրոշը ծածանվում է նաև Ֆրանսիայի հրապարակում՝ բոլորիս միավորելով մեր ժողովրդի ամենանվիրական նպատակի՝ Արցախի ազատության շուրջ։ Եվ մենք հասնելու ենք նրան, որպեսզի Արցախի դրոշը տեղադրվի նաև միջազգային կառույցների շենքերի դիմաց ու այլ երկրների մայրաքաղաքներում։

Շնորհավոր Արցախի դրոշի օրը, սիրելի հայրենակիցներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ