30 05 2022

Դուրս եկե՛ք, որ հայ մնաք, որ վաղը մյուս օրը ձեր թոռներին բացատրություն ունենաք տալու․ Իշխան Սաղաթելյան



«Մենք մենկ ամիս փողոցում ենք հստակ պահանջով ․  ուղիղ տեքստով մեզ ասում են՝  այո՛, մենք գնում ենք՝ Արցախն հանձնելու, Հայաստանից  տարածքներ հանձնելու ճանապարհով։  Մինիմալ պահանջները ձևակերպել ենք,  ասում ենք՝  եկեք ստորագրեք , յուրաքանչյուր հայ պետք է բացատրություն տա՝  կա՛մ այս օրակարգի հետ է  , կա՛մ ժողովրդի հետ է ,  կա՛մ ժողովրդի դեմ, իսկ ով դեմ է՝ պետք է պատասխան տա, թե ինչու»,-այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում աշխատանքային քննարկման ժամանակ

  «Շենքի դռները բացելու ցանկություն ունեցել ենք ու դրա համար պայքարել ենք, ու հա էլ պայքարելու ենք, որովհետև պատգամավորի դեմ դուռը փակելը ապօրինություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ, փորձում են մարդկանց վախեցնել, որ հետ կանգնեն պայքարից, բայց ի պատիվ ժողովրդի վստահեցրեց, որ չի ստացվելու, չեն կարողանալու։

«Դուրս եկե՛ք, որ հայ մնաք, որ վաղը մյուս օրը ձեր թոռներին բացատրություն ունենաք տալու»,-ասաց Սաղաթելյանը։

«Հելնեն օդ, իջնեն ցած, գլուխները որ պատով ուզում են տան, Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ