26 05 2022

Տղե՛րք, հավատացեք, աշխատավարձը հայրենիքից բարձր չէ․ Արդարադատության գեներալ-մայորը՝ ոստիկաններին



Ոստիկանության ծառայողներ նայեք ինձ, ես երեսուն տարի աշխատել եմ ոստիկանական համակարգում, յուրաքանչյուրիդ եթե չգիտեմ, ձեր հրամանատարներին լավ գիտեմ։ Տղե՛րք, հավատացեք, աշխատավարձը հայրենիքից բարձր չէ։ Կառավարության մոտ «Դիմադրության» շարժման խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց Արդարադատության գեներալ-մայոր, նախկին փոխոստիկանապետ Թաթուլ Պետրոսյանը։

«Երեկոյան, որ գնում եք տուն, աշխատավարձի՞ թե՞ ծնողների աչքերին եք նայում։ Հայրենիքը չի կարելի փոխել աշխատավարձով։ Դուք ծառայում եք օրենքին, ոչ թե Փաշինյանին, տղերք, վաղը գիտակցելու եք, որ Փաշինյանը դավաճան է»,-ասաց Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ