25 05 2022

Գնալու ենք հաղթական ավարտի, մինչև վերջ․ Տարոն Տոնոյան



 

Միայն մենք, որպես բարի և ուժեղ մարդիկ կարող ենք համերաշխության մթնոլորտ ստեղծել, միայն մենք կարող ենք փոխել հայ ազգի ճակատագիրը և Հայաստանը իր խաթարված հունից բերել ճիշտ ճանապարհի։ Մենք կարող ենք նորից ծլարձակել, և մեր բանակը պետք է քայլելով շարժվի մեր հրապարակում, որ մենք կարողանանք իրոք հանգիստ լինել, որ մենք դառնանք գործոն տարածրջանի այս հատվածում և ոչ թե դառնանք մուրացկան, որին ընդամենը խղճում են և գրոշներ են նետում։ Այս մասին Դիմադրություն շարժման հանրահավաքի ժամանակ ասաց բժիշկ Տարոն Տոնոյանը։

Խոնարհվում եմ ձեր առաջ, հայտարարեց նա՝ դիմելով ժողովրդին, որովհետև ես ինքս իմ աչքից ընկել էի, բայց դուք կարողացաք իմ հավատքը արթնացնել։

Գնալու ենք հաղթական ավարտի, մինչև վերջ՝ ասաց Տարոն Տոնոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ