25 05 2022

«Ինքը մեղք է»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին



 

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե ընդդիմության գործողությունները քաղաքական չեն, իսկ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումն ավելի մեծ խցանում է առաջացնում, քան ընդդիմության ակցիաները։ «Դիմադրություն» շարժման երթի ընթացքում արձագանքելով այս հայտարարությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ընդամենը մի բան հարցնեմ՝ կարո՞ղ է իջնել ժողովրդի մեջ։ Դիմիրճյան փողոցում ապրող քաղաքացուն չեն թողնում գնա հացի խանութ, ոստիկանության 3 հազար զորքով պաշտպանվում է, ինքն իր պատգամավորների հետ չի կարողանում հանդիպել առանց զորքի։ Իրավիճակին չի տիրապետում, մեղք է ինքը։ Ուզում է իր թիմակիցներին ցույց տա, թե ամեն ինչ նորմալ է։ Ըմբռնումով մոտեցեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ