Երկու փոխնախարներից մեկը փորձում էր ասել՝ Արցախը չի լինելու Արդբեջանի կազմում, վախեցավ, մյուսը՝ ասեց։ Մենք չենք ասում՝ այս շենքերում չկան արժանապատիվ մարդիկ, ուղղակի կա մեկ անձ, որը տա նում է մեր երկիրը զիջումների, թույլ չենք տալու։ ԱԳն-ի մոտ հայտարարեց Արամ Վարդևանյանը։
«Ժողովրդի օգնությամբ և ժողովրդի շնորհիվ կարմիր բերետավորներին չհաջողվեց որոշակի գործողություն կատարել»,-ասաց Վարդևանյանը։
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երևանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ և ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը