24 05 2022

Ժողովո՛ւրդ, ո՛տքի, մենք ձեզ հետ ենք․ Էռնա Յուզբաշյանի ուղերձը



 

«Սիրելի հայեր, հարազատներս, մարդը սխալական է, և մենք սխալվել ենք։ Մեր իմաստուն ազգը սխալվել է, բայց հիմա սխալվելու ժամանակը չէ, հիմա գործելու ժամանակն է»,- իր տեսաուղերձում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը՝ կոչ անելով ժողովրդին դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի։

«Հանուն մեր եղբայրների, երեխաների, ամուսինների, որ կորցրեցինք այդ ոչնչության պատճառով, հանուն նրանց հիշատակի, մենք իրավունք չունենք տանը նստելու և իրավունք չունենք սխալվելու։ Մենք պարտավոր ենք հիմա լինել նրանց հետ, ովքեր մեզ տանում են ճիշտ ճանապարհով»,- ասել է Էռնա Յուզբաշյանը։

Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում չէ և չի կարող մասնակցել գործողություններին, բայց վստահեցրել է, որ Սփյուռքում շատ են Դիմադրության շարժման համախոհները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ