23 05 2022

Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկո’լ, դավաճան» վանկարկումներով



Բրյուսելում հայերը Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկո’լ, դավաճան» վանկարկումներով: Ցուցարարները, մասնավորապես, հավաքվել էին Եվրախորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է կայանար Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ցուցարարները պարզել էին Արցախի ու Հայաստանի դրոշները ու վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել,որտեղ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ