22 05 2022

Փաշինյանը գնում է Հայաստանի անունից պայմաններ և պահանջներ ընդունելու և վերադառնալու․ Էլինար Վարդանյան



 
 
Բոլորիս մոտ մտահոգություն է, թե ինչ է Փաշինյանը «բանակցելու»  Բրյուսելում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին։
Փաշինյանը գնում է Հայաստանի անունից պայմաններ և պահանջներ ընդունելու և վերադառնալու։  Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
 
«Ամենալուրջ մարտահրավերներից մեկը՝ վերացնել այն չարությունը, որը սերմանել են այս իշխանությունները։ Այդ ատելությունը կարող է պայթել մի տեղ, որտեղ մենք ինքներս էլ չենք պատկերացնում։ Մեր խնդիրը պետք է լինի հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծելը։ Հաջորդ մարտահրավերը, որը առկա է մեր պետությունում՝ ժողովորդավարության իսպառ բացակայությունն է։ ՀՀ-ում այսպիսի հեղհեղուկ ժողովրդավարություն դժվար էր պատկերացնել»,-ասաց Վարդանյանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ