21 05 2022

Հայաստանում չկա ժողովրդավարություն, որովհետև ժողովրդավարության թշնամին հայտնվել է իշխանության գլխին․ Սաղաթելյան



Հերթական անգամ ամբողջ աշխարհին հայ ժողուրդը ցույց է տվել, որ ինքն է իր իրավունքի տերը և այս դավաճանների հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։ Այսօր դուք նրան ցույց տվեցիք՝ եթե որևէ մեկը համարձակվի որևէ փաստաթուղթ ստորագել, ինքը Հայաստան չի մտնելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում երթից հետո ասաց Իշխան Սաղաթելյանը։ 

«Որ պատկերացնեք այս շարժումը ինչ ծավալների է հասել ու ինչ արդյունքի է, դրա չափորոշիչն է  Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանություններին։ ՀՀ իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի արտգործնախարարը։ Այո՛ Չավուշողլուն ճիշտ է ասել՝ ՀՀ իշխանությունը ժողովրդի կողմից ճնշման տակ է, սփյուռքը և Արցախը ոտքի են, իսկ ձեր գործընկերը Հայաստանում մերժված։ Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանությանը շատ բնական է, որովհետև հայտնվել է իշխանություն որը հլու-հնզանդ կատարում է թուրք-ադրբեջանական տանդմի պահանջները, բայց հիասթափեցնեմ՝ այլևս որևէ մեկը որևէ կերպ Նիկոլին փրկել չի կարող, Նիկոլը այլևս չկա»,- ասաց Սաղաթելյանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում։
 
 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ