19 05 2022

Մեզ անհրաժեշտ է, որ քաղաքացիները պայքարին միանան նաև առավոտյան․ Իշխան Սաղաթելյան



Մենք մեր քաղաքացիներին չենք ասել, որ մեկ օրվա մեջ դուրս ենք շպրտելու, մեր քաղաքցիներին պարզ ասել ենք՝ դժվար է լինելու, բայց վստահ հանրավոր է, օրեցօր շարժումը թափ է հավաքում։ Այն ծավալները, որ մենք ունենում ենք երեկոյան խոշոր թվերի մասին է, բայց մեզ անհրաժեշտ է, որ քաղաքացիները պայքարին միանան նաև առավոտյան։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Պետք է Փաշինյանը այլընտրանք չունենա, եթե թողնենք իր հայեցողությանը նա աթոռից թանկ բան չունի, դա բազմաթիվ անգամ ապացուցվել է։ Իրեն հարցնող չկա՝ ուզում է, թե՝ ոչ, իրեն ստիպելով պետք է հեռացնել»,-ասաց Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ