18 05 2022

Մեր պահանջների հիմնական մասը Ոստիկանությունը բավարարեց․ Իշխան Սաղաթելյան



ԱԺ պատգամավորները դուրս եկան Ոստիկանության կենտրոնական գրասենյակից, որտեղ հանդիպում էին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Ոստիկանության ղեկավար կազմի հետ։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ «Դիմադրություն» շարժումը ոստիկանապետի հետ հանդիպում էր պահանջել 3 հիմնական ակնկալիքով․

1․ Պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություններ և նրանք բոլորը անուն առ անուն պետք է ենթարկվեն պատասխանատվության,

2․ Պետք է սկսվի իրավական գործընթաց՝ պարզելու այս հանցագործությունները կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները,

3․ Որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ, և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն մեր քաղաքացիների նկատմամբ։

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ոստիկանապետն իրենց տեղեկացրել է, որ ապօրինություններ գործած մեկ ոստիկանի գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է 1 տասնյակից ավելի քրեական գործեր, և այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն ու Ոստիկանությունը կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ կոնկրետ դեպքերով։

Նա տեղեկացեց, որ պայմանավորվել են ավտոերթերից բռնագրավված 80-ից ավելի ավտոմեքենաները, որոնք չէին վերադարձվում, բոլորը վերադարձվեն մեր քաղաքացիներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ