18 05 2022

Այսօր այցելել ենք իր քաղաքական հայացքների համար ժամանակավորապես ազատազրկված Գոռ Մաթևոսյանին․ Արեգնազ Մանուկյան

Այսօր այցելել ենք իր քաղաքական հայացքների համար ժամանակավորապես ազատազրկված Գոռ Մաթևոսյանին․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր պատգամավորներ Անդրանիկ Թևանյանի և Արթուր Խաչատրյանի հետ այցելել ենք Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող, իր քաղաքական հայացքների համար ժամանակավորապես ազատազրկված Գոռ Մաթևոսյանին։
Գոռի պայքարի ոգին տեղն է, կամքն` անկոտրում, միակ բանը, որի համար ափսոսում է, այս օրերին իր գաղափարակից ընկերների կողքին ֆիզիկապես չլինելն է։
Ի դեպ, նույնիսկ բանտախցում Գոռը Զարթնիր Լաո գրությամբ վերնաշապիկով էր և անազատության մեջ գտնվելով` ավելի ազատ է, քան իշխանական կաբինետներում թաքնվածները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ