18 05 2022

Երկրում երկիշխանություն է․ ժողովրդից է կախված՝ ոստիկանությունը քանի օր կպահի Նիկոլի իշխանությունը․ Իշխան Սաղաթելյան



Այս պահին շարունակվում են անհնազանդության ակցիաները, Նիկոլի սիրած բառով աննախադեպ ծավալի բերման ենթարկվածներ կան, բաժիններում տեղ չկա, որևէ կերպ այս ամենը կասեցնել հնարավոր չի։ Ես քիչ առաջ կոչ արեցի, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մոտակայքում են հավաքվել Ֆրանսիայի հրապարակում այստեղից երթ սկսենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկանները բռնի և անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, պատգամավորների նկատմամբ բոլոր կարմիր գծերը հատում են։ Ամեն երեկո տեսնում ենք ՔՊ-ական պատգամավորների հորդորները, կոչը և սպառնալիքը ոստիկաններին, մեկ շողոքորթում են, մեկ սպառնում, զուգահեռ նաև պարգևավճար տալիս»,-ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ այսօր երեկոյան 19։00-ին տեղի կունանա «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ