Ֆրանսիայի հրապարակին կից տարածքում ոստիկանները սադրելով բախում հրահրեցին, ինչին վրդովված արձագանքեց Իշխան Սաղաթելյանը։ Նրան, ըստ էության , հունից հանեց ոստիկաններից մեկի հայտարարությունը, ով ժողովրդի գործողություններն անվանեց «խուլիգանություն»։
«Էն ո՞վ էր, դու էի՞ր, որ ասացիր «խուլիգանություն»՝,- հարցրեց Իշխան Սաղաթելյանը, ինչին ոստիկանը արձագանքեց՝ ասելով, որ պետք չի մատ թափ տալ։
«Ով որ ժողովրդի հետ ըտենց խոսա՝ մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավել»,- պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը